Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի խաղում մրցաշարի նորեկ «Նորավանքը» Երևանում հյուրընկալեց «Ուրարտուին» և հաղթեց 3։2 հաշվով։
Խաղի հաշիվը բացեցին հյուրերը (Իվու Ուգոչուկվու), սակայն երկրորդ խաղակեսի սկզբում տանտերերը ոչ միայն հավասարացրին այն, այլև առաջ անցան (աչքի ընկան Եվգենի Կոբզարն ու Բաբու Չամը)։ Քիչ անց արդեն «Ուրարտուն» է վերականգնում հավասարությունը (Արթուր Միրանյան), սակայն խաղավարտից վեց րոպե առաջ «նորավանքին» հաջողվում է խփել երրորդ, հաղթանակ գոլը (Բաբու Չամ)։
Այդպիսով, նորավանքցի ֆուտբոլիստները կամային հաղթանակ տոնեցին, վաստակեցին 23 միավոր և ամրապնդվեցին 7-րդ հորիզոնականում։ «Ուրարտուն» 30 «Նոայի» հետ կիսում է 5-6-րդ տեղերը, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել։