17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Այսօր կեսօրից պաշտոնական եւ ոչ պաշտոնական լրահոսերում շրջում էր վերնագիր, թե Փաշինյանը Պուտինի հետ համաձայնության է եկել Լեռնային Ղարաբաղի հարցով, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Պարզվում է Փաշինյանը հերթական անգամ խաբում է, խաբել է Հայաստանի հասարակությանն ու անգամ ՌԴ Պետական Դումայի նախագահ Վոլոդինին, որի հետ հանդիպմանն էլ իբր այդ մասին Նիկոլը հայտարարել է։ Լուրը տարածել է Հայաստանի կառավարությունը, ժամը 14։19-ին լրատվամիջոցներին ուղարկված հաղորդագրություններում նշված է (ուղղակի մեջբերում հաղորդագրությունից, որը պահպանված է) «Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ: Իբր Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Փաշինյան-Պուտին վերջնական համաձայնության կայացման առիթով ադրբեջանցիները սկսեցին աղմուկ բարձրացնել, որից հետո, ամենայն հավանականությամբ Կրեմլից ստացված զանգից հետո արդեն ԿՀՀ կառավարության կայքում լուրը խմբագրվել է, ու նշվել, թե համաձայնությունը կապված է «Լեռնային Ղարաբաղի անվտանգության» հետ։
Մեկը, որն արդեն մեկ տարուց ավել մամուլի քարտուղար չունի, ամեն վայրկյան, անգամ միջազգային հարթակներում է ստում այլեւս անվերադարձ մեր երկրի ազգային անվտանգությանը վտանգ է ներկայացնում»։