կարևոր
2389 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-20 17:29

Ամոթ է, որ այս հասարակ հարցն այսքան ձգձգվել է. Էլինար Վարդանյան

Ամոթ է, որ այս հասարակ հարցն այսքան ձգձգվել է. Էլինար Վարդանյան

Առավոտից Ռոբերտ Հայրապետյանի հետ Ազատության հրապարակում բանակցում ենք հերթապահություն իրականացնող Ոստիկանության պատասխանատուների հետ` հացադուլ հայտարարած երիտասարդներին վրանով ապահովելու հարցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Աշխատանքային կոնտակտներ հաստատեցինք նաև ՄԻՊ գրասենյակի հետ: ՄԻՊ-ը արձագանքեց օպերատիվ, խնդրի վերաբերյալ խոսեց Ոստիկանության պետի հետ: Այժմ սպասում ենք Ոստիկանության արագ արձագանքին: Տղաները անպայման պետք է վրան ունենան: Ամոթ է, որ հասարակ վրանի հարցն այսքան ձգձգվել է: Խնդիրը րոպե առաջ պետք է լուծված լինի:

Ուզում եմ նաև դիմել մեր երիտասարդներին: Այս պահին դուք պետք է լինեք ձեր հասակակիցների կողքին: Նրանք պայքարում են մեր երկրի համար»: