20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ռուսաստանի հատուկ ուշադրության կենտրոնում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածությունները Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն զարգացումը, կնպաստի խաղաղության և կայունության ամրապնդմանը՝ ի շահ Հարավային Կովկասի բոլոր երկրների։ Ռուսաստանը շարունակելու է հումանիտար աջակցություն ցուցաբերել Հայաստանին»,- ասել է ՌԴ վարչապետը:
Միշուստինի խոսքով` ՌԴ արագ արձագանքման կենտրոնի աշխատանքի շնորհիվ Արցախում այս պահին ստեղծվում են պայմաններ բնակիչների` իրենց մշտական բնակության վայրեր վերադարձի, ինչպես նաև ենթակառուցվածքների վերականգնման համար։