26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 232 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում կատարվել է 20 385 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 1,14%, վերջին 14 օրը՝ 1,32%, վերջին 7 օրը՝ 1,2%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 653 692 դեպք: Ապաքինվել է ևս 117 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 634 591:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ոչ ոք չի մահացել: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսը խլել է 16 794 մարդու կյանք։
Երկրում ընդհանուր կատարվել է 2 874 821 պատվաստում: