17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի շնորհիվ Դոնբասում խաղաղություն կհաստատվի, գրում է ՏԱՍՍ-ը։
Խոսելով ռազմական հատուկ գործողության մասին՝ պետության ղեկավարը վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հետևողականորեն կգործի և կհասնի մի իրավիճակի, երբ Դոնբասում կյանքը աստիճանաբար կվերադառնա բնականոն հունի։
Պուտինը նաև ասել է, որ Դոնբասում տեղի ունեցած ողբերգությունը Ռուսաստանին ստիպել է հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայում։
«Դոնբասում, այդ թվում՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգությունն էր, որ պարզապես ստիպեց Ռուսաստանին սկսել այս ռազմական գործողությունը, ինչի մասին այսօր բոլորը քաջատեղյակ են»,- ասել է Պուտինը։