կարևոր
1606 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-20 15:16

Համատեղ հայտարարության մեջ «խաղաղության» պայմանագիր կնքելու հրատապության մասին որևէ հիշատակում չկա. Արմեն Աշոտյան

Համատեղ հայտարարության մեջ «խաղաղության» պայմանագիր կնքելու հրատապության մասին որևէ հիշատակում չկա. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նիկոլի մոսկովյան այցի արդյունքներից մեկն այն է, որ Համատեղ հայտարարության մեջ, այսպես կոչված, առանձին Հայաստանի եւ Ադրբեջանի «խաղաղության» պայմանագիր կնքելու հրատապության մասին որևէ բառացի հիշատակում չկա, ինչը հակասում է Նիկոլ Փաշինյանի դավաճանական ուղերձներին եւ արյունոտ արցունքներին:

Այս զգուշավոր դրական արդյունքը փաստացի Նիկոլի կողմից վարվող քաղաքականությանն հակառակ է»։