կարևոր
1651 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-20 14:36

Գյումրի «Արաքս» հյուրանոցի մոտ պատ է փլուզվել․ աշխատակիցն արգելափակվել է փոսում

Գյումրի «Արաքս» հյուրանոցի մոտ պատ է փլուզվել․ աշխատակիցն արգելափակվել է փոսում

Ապրիլի 20-ին, ժամը 12։43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Արաքս» հյուրանոցի մոտակայքում գտնվող տներից մեկի պատը փլուզվել է. կա տուժած, հայտնում են ԱԻՆ-ից;

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների շինարարական աշխատանքներ իրականացնելիս տան պատը փլուզվել է, ինչի հետևանքով աշխատակիցներից մեկն արգելափակվել է պատին հարակից փոսում. գիտակից վիճակում է։

Փրկարարները դուրս են բերել աշխատակցին փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: