կարևոր
1030 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-04-20 14:28

Մի մարդ ոչ սթափ վիճակում հայհոյել է հացադուլ իրականացնող տղաներին

Մի մարդ ոչ սթափ վիճակում հայհոյել է հացադուլ իրականացնող տղաներին

Քիչ առաջ միջադեպ է արձանագրվել Ազատության հրապարակում․ քաղաքացիներից մեկը մոտեցել և հայհոյանք է հնչեցրել հացադուլ իրականացնող 44-օրյա պատերազմի մասնակիցներ Արթուր Ավագյանին և Նվեր Կիրակոսյանի հասցեին, որից հետո ընդդիմադիր ցուցարարներից մեկը հարվածել է հայհոյանքներ հնչեցնողին: Ոստիկանները բերման են ենթարկել վերջինիս.

«Ոչ սթափ վիճակում մի հայրիկ մոտեցավ և հացադուլավոր տղաներին ոչ կոռեկտ լեքսիկոնով դիմեց, որից հետո միջադեպ ծագեց: Ես կարծում եմ, որ մեր իրավապահ ոստիկանները խնդիրը կկանխեն»,-դեպքից մանրամասներ պատմեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հարբած եկել, հայհոյանքներ էր տալիս, էդ տղեն էլ չափալախել է, լավ է արել»,-ասաց զոհված զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը: