կարևոր
2284 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-20 13:36

Արցախը հանձնելու դիմաց կաշառք է առաջարկվել․ Նաիրա Զոհրաբյան

Արցախը հանձնելու դիմաց կաշառք է առաջարկվել․ Նաիրա Զոհրաբյան

Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարում էր, թե միջազգաին հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի ինքնորոշման հարցում նշաձողը, դա հենց նշանակում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում և դրա գինն այն կաշառքն է, որը նախօրեին հրապարակավ առաջարկեց ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Անդրադառնալով օրեր առաջ Փաշինյան-Միշել հանդիպմանն ու Հայաստանին տրամադրվելիք 2,6 մլրդ եվրոյին՝ այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Անդրադառնալով երեկվա հանդիպմանը՝ Զոհրաբյանը ասաց․

«Այն, ինչ եղավ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ, ինձ համար ենթադրելի էր։ Ես գիտեի, որ Արցախի վերաբերյալ որևէ բեկումնային խնդիր այնտեղ չէր քննարկվելու»։

«Ամեն ինչ շատ պարզ է ու հիմա մենք շատ պարզ իրավիճակի առջև ենք կանգնած։ Բարդ ընտրություն չկա։ Ընտրությունը պարզ է։ Կամ Արցախը ցեղասպանություն ու Հայաստանի ինքնիշխանության փուլային՝ փոքրիկ-փոքրիկ կտորներով կորուստ, կամ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Եթե հիմա այսքանից հետո մեր հասարակությունը չպիտի համախմբվի, չպիտի ոտքի կանգնի, պիտի ասի՝ ես էս մեկին չեմ սիրում, ես էն մյուսին չեմ սիրում, ես դժվարանում եմ խոսել։ Այնպես չէ, որ ես բոլորի հետ համակարծիք եմ, ովքեր սկսել են այս պայքարը, բայց մի բանում մենք պարտավոր ենք համակարծիք լինել։ Այս իշխանությունը ազգակործան պատուհաս է»,- նշեց նա։