կարևոր
448 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-20 13:24

Netflix-ի բաժնետոմսերի գինն ընկել է 25 տոկոսով

Netflix-ի բաժնետոմսերի գինն ընկել է 25 տոկոսով

Netflix հոսքային ծառայությունը հայտարարել է, որ 2022 թվականի առաջին եռամսյակում 200.000 վճարովի բաժանորդ է կորցրել, հայտնում է CNBC-ն։
Հաղորդվում է, որ ընկերության բաժնետոմսերի գինն ընկել է ավելի քան 25 տոկոսով, երբ այն ապրիլի 19-ին նամակով իր բաժնետերերին ծանուցել է առաջին եռամսյակի արդյունքների մասին:

Ծառայության վճարովի բաժանորդների թիվն ամբողջ աշխարհում կրճատվել է՝ հասնելով մոտ 222 միլիոնի։ Վերջին անգամ Netflix-ն օգտատերերի կորստի մասին հայտարարել էր 2011 թվականի հոկտեմբերին։ Ընկերության կանխատեսման համաձայն՝ երկրորդ եռամսյակում կորուստները եւս 2 միլիոն նման բաժանորդ կկազմեն: