կարևոր
1075 դիտում, 3 ամիս առաջ - 2022-04-20 12:50

Մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա իշխանությունից մենք տուն չենք գնա․ Թագուհի Թովմասյան

Մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա իշխանությունից մենք տուն չենք գնա․ Թագուհի Թովմասյան

Գործողությունների մեկնարկը տրված է, վճռականության պակաս բացարձակ չկա, մենք շարունակ, հետևողական գնալու ենք մինչև վերջ։ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը։

«Մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա իշխանությունից մենք տուն չենք գնա։ Մենք այդ նպատակից չենք շեղվելու։ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ խաբել է բոլորիս։ Արցախի հարցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որդեգրել է հստակ դիրքորոշում, անջատում՝ հանուն փրկության։ Հիմա այդ գաղափարը բացարձակապես մերժելի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար և նրանք պատրաստակամություն են հայտնում ադրբեջանական տիրապետության տակ թողնել Արցախը», - ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ քաղաքացիները խորհրդարանական ընդդիմությունից գործողություններ էին պահանջում, ընդդիմությունն արդեն սկսել է գործողություն իրականացնել, այժմ հերթը քաղաքացիներինն է։

«Կմիանան մեզ և մենք կհաջողենք և կիրականացնենք մեր վճռական քայլերը», - ասաց նա:

«Վճռականության պակաս բացարձակ չկա, մենք հետեւողականորեն գնալու ենք մինչեւ վերջ: Մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա իշխանությունից, մենք տուն չենք գնա։ Նիկոլ Փաշինյանը արդեն մի քանի անգամ խաբել է բոլորիս։ Ես՝ որպես Նիկոլ Փաշինյանի խմբակցության նախկին անդամ, ասում եմ՝ նա խաբել է մեզ։ Արցախի հարցում ՔՊ-ն որդեգրել է հստակ դիրքորոշում՝ «Անջատում հանուն փրկության»: Եվ հիմա այդ գաղափարը մերժելի է ՔՊ-ի համար եւ նրանք պատրստակամություն են հայտնում ադրբեջանական տիրապետության տակ թողնել Արցախը»,- ասաց նա:

Պատգամավորն ասաց, որ մի քանի օրից հանրությունը կտեսնի պայքարի տարբեր ձևեր, հետո կհավաքվեն այստեղ:

«Մենք սպասում ենք կրիտիկական զանգվածի ձեւավորման գործընթացի արդյունավետ իրականացմանը: Ամեն օր մենք ունենք թվի ավելացում: Սա մեր պայքարի մեկնարկն է: Ես կարծում եմ՝ քաղաքացիները կմիանան եւ մենք կկարողանանք իրականացնել մեր վճռական քայլերը: Դրա համար անհրաժեշտ է քաղաքացիների կոնսոլիդացիա: Եթե քաղաքացին չի ուզում երկրում փոփոխություն, դու չես կարող փոխել: Երբ դրսեւորեց այդ ցանկությունը, առաջնորդողը կա: Կտրուկ քայլերի էլ ականատես կլինեք»,-ընդգծեց Թովմասյանը: