կարևոր
2056 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-20 10:57

Նիկոլ Փաշինյանը կործանել է ՀՀ-ն, իր այս քայլով նա ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետություն այլևս գոյություն չունի. Էդգար Ղազարյան

Նիկոլ Փաշինյանը կործանել է ՀՀ-ն, իր այս քայլով նա ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետություն այլևս գոյություն չունի. Էդգար Ղազարյան

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն իր միակ պաշտոնական այցը կատարել է ոչ թե վարչապետի համար նախատեսված պետական, այլ Aircompany Armenia մասնավոր ավիաընկերության օդանավով. Սա իր մեջ շատ մեծ խորհուրդ ունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Նիկոլ Փաշինյանը կործանել է Հայաստանի Հանրապետությունը։ Իր այս քայլով նա ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետություն այլևս գոյություն չունի։ Դրանից մնացել է իր վիճակին շատ բնորոշ, վիզը ծուռ, խեղճացած մի ժողովուրդ, որը սրա նրա հույսին կարողանում մի կերպ պահել իր գոյությունը։

Այս աղետին քիչ է մնացել։ Մենք կվռնդենք այս թյուրիմածությանը մեր հանրային կյանքից և կկառուցենք հայ ժողովրդին արժանի պետություն»: