20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
«Ապրելու երկիր» կուսակցությունը դիմել է Արտգործնախարարությանը ստանալու հավաստում, որ Ադրբեջանի հետ ենթադրյալ կնքվելիք պայմանագիրը չի հակասելու Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1992թ. հուլիսի ութի որոշման 2-րդ մասին:
Համաձայն Հայաստանի Գերագույն խորհրդի որոշման Հայաստանի համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում: Ըստ սահմանադրագետ Տարոն Սիմոնյանի պետական նման փաստաթղթերը կլինեն հակասահմանադրական եւ չեն ունենա օրենքի ուժ:
Խոսելով հայ ադրբեջանական բանակցությունների եւ Հայաստանի անվտանգության մարտահրավերների մասին «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի խոսքով առաջնային եւ կարեւոր հարցերից մեկը միջազգային հանրության հետ բանակցային գործընթացները կարգավորելն է:
Մեսրոպ Առաքելյանը վստահ է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցություններում պետք է որպես նախապայման, որպես կարմիր գիծ ամրագիր Արցախի ինքնորոշման իրավունքը: Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, եւ ոչ ոք չի կարող արցախցուն զրկել իր հայրենիքում ապրելու իրավունքից: Իսկ Արտգործնախարարությունից տեղեկացրին, որ հինգօրյա ժամկետում կպատասխանեն դիմումին:
Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում