Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու գաղափարը ոգեւորություն է առաջացրել նաեւ միջազգային հարթակում: Մեգանախագծին մասնակցելու համար Մոսկվայից Երեւան են ժամանել քանդակագործ ամուսիններ: Մաքսիմն ու Իրինան իրենց նախագիծը ներկայացնում են Գագիկ Ծառուկյանին:
Գագիկ Ծառուկյանը հյուրերին տեղեկացնում է, որ սպասում են 300 մասնակցից ընտրված հեղինակների աշխատանքներին: Նրանք այս օրերին վերջին շտկումներն են կատարում: Մեգանախագծով հետաքրքրված քանդակագործների աշխարհագրությունը սկսվում է Երեւանից ու Արցախից հասնում օվկիանոսից այն կողմ:
Արձանի մշակված տարբերակները հանձնախմբին են ներկայացվելու ապրիլի 21-ին: Այնուհետև քանդակները դրվելու են հանրային քննարկման: