կարևոր
718 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-19 17:58

COVID-19-ի համավարակը դեռ չի ավարտվել

COVID-19-ի համավարակը դեռ չի ավարտվել

Չնայած Ռուսաստանում համաճարակաբանական իրադրության հարաբերական կայունությանը, կորոնավիրուսի համավարակի ավարտվելու մասին դեռ չպետք Է խոսել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը:

Գերատեսչության ղեկավար Աննա Պոպովան ապրիլի 19-ին սելեկտորային խորհրդակցություն Է անցկացրել «Ռոսպոտրեբնադզոր»-ի՝ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների վարչությունների ու հաստատությունների հետ:

«Չնայած երկրում համաճարակաբանական իրադրության հարաբերական կայունությանը, կորոնավիրուսի համավարակի ավարտվելու մասին դեռ չպետք Է խոսել»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Կորոնավիրուսը նշանակալի սպառնալիք Է մնում քաղաքացիների կյանքի ու առողջության համար, հատկապես նրանց, ովքեր պատկանում են ռիսկի խմբերին, նշել Է Պոպովան, որի խոսքը մեջբերվում Է հաղորդագրության մեջ: Գերատեսչության տվյալներով՝ կորոնավիրուսի հաստատված դեպքերի 97,5 տոկոսը բաժին Է ընկնում «օմիկրոն»-ին, 0,5 տոկոսը՝ «դելտա»-ին, 2 տոկոսը՝ այլ չգերիշխող տարատեսակներին:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի՝ ՌԴ-ի տարածաշրջանային վարչությունների ղեկավարներին հանձնարարվել Է տարածաշրջանների իշխանական մարմինների հետ համատեղ վերահսկողության տակ պահել կորոնավիրուսին հակազդելու իրադրությունը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել համաճարակաբանական իրադրության վատթարացման դեպքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: