20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը որոշել է 2024 թվականին կայանալիք ընտրություններում պայքարել Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար, գրում է The Hill-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Նախագահ Բայդենը նախկին նախագահ Օբամային ասել է, որ մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետի համար»,-գրում է պարբերականը:
Լրագրողների զրուցակիցներից մեկը պարզաբանել է նաև, որ Բայդենն իրեն տեսնում է որպես «միակը, ով կարող է հաղթել Դոնալդ Թրամփին»։
Ավելի վաղ Թրամփը ասել էր, որ հնարավոր է՝ ստիպված լինի երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում։ Այնուամենայնիվ, նրա կողմից 2024 թվականի պլանների մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։