կարևոր
2224 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-19 15:47

Նուբարաշենի 13-րդ փողոցը կանվանակոչվի «Նոր Զմյուռնիա» անվամբ

Նուբարաշենի 13-րդ փողոցը կանվանակոչվի «Նոր Զմյուռնիա» անվամբ

Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշենի 13-րդ փողոցը կանվանակոչվի «Նոր Զմյուռնիա» անվամբ՝ «Նոր Զմյուռնիայի փողոց»։

«Փողոցն անվանակոչելու մասին միջնորդությունը ներկայացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը:

Նուբարաշենի կառուցումը կապված է հայ ազգային բարերար Պողոս Նուբար փաշայի անվան ու գործունեության հետ: Նրա հայրը՝ Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար փաշան, ծնվել և կրթություն է ստացել Զմյուռնիայում: Նուբարյանները սերել են 18-րդ դարավերջին Լեռնային Ղարաբաղից Զմյուռնիա գաղթած վաճառական Մկրտիչ Նուբարի ճյուղից և բավական ճանաչված էին Զմյուռնիայում: