կարևոր
856 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-04-19 14:52

Արևմուտքը մտադիր է պատերազմել «մինչև վերջին ուկրաինացին». Շոյգու

Արևմուտքը մտադիր է պատերազմել «մինչև վերջին ուկրաինացին». Շոյգու

Վաշինգտոնն ու նրա վերահսկողության տակ գտնվող արևմտյան երկրներն ամեն ինչ անում են, որ ձգձգեն ՌԴ ԶՈւ հատուկ գործողությունը, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչության կոլեգիայի ժամանակ:

«Արտասահմանյան զենքի մատակարարումների աճող ծավալները ցույց են տալիս, որ նրանք մտադիր են սադրել Կիևի ռեժիմին` պատերազմելու «մինչև վերջին ուկրաինացին», - ասել է նախարարը:

Նա նշել է, որ ՌԴ Զինված ուժերը հետևողականորեն կատարում են Լուգանսկի և Դոնեցկի ազատագրման ծրագիրը։