կարևոր
1651 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-19 14:27

Փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի. Պեսկովը՝ Փաշինյանի այցի մասին

Փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի. Պեսկովը՝ Փաշինյանի այցի մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Այնուհետև Փաշինյանը նախատեսում է շատ ինտենսիվ շփումներ ունենալ Ռուսաստանի կառավարության մակարդակով, այնտեղ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի»,- ասել է Պեսկովը։

Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնություն: