կարևոր
688 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-19 12:53

Արցախի ԱԺ նախագահը արտախորհրդարանական ուժերի հետ քննարկել է Արցախի հարցի շուրջ միասնական գործելու հարցը

Արցախի ԱԺ նախագահը արտախորհրդարանական ուժերի հետ քննարկել է Արցախի հարցի շուրջ միասնական գործելու հարցը

Այսօր՝ ապրիլի 19-ին, ԱՀ Ազգային  ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ընդունել է 2020թ․ մարտի 31-ի  ԱՀ  խորհրդարանական ընտրություններին մասնակցած արտախորհրդարանական ուժերի՝ «Ազգային վերածնունդ», «Անկախության սերունդ», «Արցախի  կոմունիստական կուսակցություն», «Արցախի հեղափոխական կուսակցություն», «Արցախի պահպանողական  կուսակցություն», «Միացյալ Հայաստան», «Վաղվա Արցախ» կուսակցությունների ներկայացուցիչներին։

Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Հանդիպմանը արտախորհրդարանական  ուժերի առաջնորդներն արտահայտել են իրենց  կարծիքն ու դիրքորոշումը Արցախի հարցի շուրջ և այդ համատեքստում կարևորել են ԱԺ խմբակցությունների  միահամուռ ու միասնական գործելու հանգամանքը։

Կուսակցությունների ներկայացուցիչները  շեշտել են, որ լիովին սատարում և միանում են ԱՀ Ազգային ժողովի ՝ 2022թ ապրիլի 14-ի արտահերթ նիստում ընդունած հայտարարությանը։