Կոչ եմ անում միավորվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու և Հայաստանն այս ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ։ Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսում հայտնեց «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը:
Նա բոլոր կուսակցություններին և կազմակերպություններին կոչ արեց հետևել իրենց օրինակին, որպեսզի հավատ ու վստահություն արթնացնեն ժողովրդի մեջ:
«Այսօր ձեզ ներկայացնելու ենք, թե ինչու պետք է հեռանա Նիկոլ Փաշինյանը, ինչ գործողություններ ենք մենք անելու, որպեսզի հեռացնենք նրան և ինչ է լինելու դրանից հետո։ Սա խմբային պայքար չէ, սա վեր է բոլոր խմբային և անձնային շահերից, մենք պայքարի ենք դուրս գալիս հանուն Արցախի և հայրենիքի։ Մի՛ անձնավորեք այս պայքարը, այս հրապարակում յուրաքանչյուրդ ունեք ձեր տեղը, հայրենիքիդ առաջ յուրաքանչյուրդ ունեք ձեր պարտականությունը»,- ասաց Տոնոյանը։