կարևոր
703 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-19 12:23

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վանեցյանի խաղաղ ակցիան «հսկում են» մի ամբողջ զորքով ու փոխոստիկանապետով. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի ոստիկանությունը առավոտ բարի լույսով հսկայական զորք է կուտակել Ազատության հրապարակի մերձակա հատվածներում։ Տեսանյութում երևում են ոստիկանության զորքերին տեղափոխած ավտոբուսները, ինչպես նաև Հայաստանի փոխոստիկանապետի ծառայողական Nissan Patrol ամենագնացը։

Սա արվել է՝ «հսկելու» Արթուր Վանեցյանի նստացույցը, որով նա մի քանի օր է՝ Արցախի և Հայաստանի ճակատագրով մտահոգ ՀՀ քաղաքացիներին կոչ է անում գալ Ազատության հրապարակ և միանալ ընդդեմ այս իշխանություների պայքարին։

Վանեցյանը դեռ որևէ գործողության, այս իշխանություններին վտանգ սպառնացող որևէ արմատական քայլի չի գնացել՝ ընդամենը խաղաղ նստացույց է իրականացնում, բայց ՀՀ ոստիկանությունը խաղաղ ակցիայի համար 24 ժամ ռեժիմով հսկայական զորքով և փոխոստիկանապետի գլխավորությամբ հերթապահություն են իրականացնում Օպերայի տարածքում։ Փաստորեն, անգամ խաղաղ նստացույցն է իրենց վախեցնում»։