կարևոր
367 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-04-19 09:39

Ար­ցա­խում հա­մախմբ­ման գոր­ծըն­թաց է. «Փաստ»

Ար­ցա­խում հա­մախմբ­ման գոր­ծըն­թաց է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում ապագա ունենալու մասին հայտարարություններից հետո Արցախում հսկայական բողոքի ալիք է սկսվել։ Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, որոնք միշտ Արցախին վերաբերող տարբեր օրակարգային հարցերում ակտիվություն են դրսևորել, բայց գերադասել են մնալ ստվերում, այս օրերին Արցախի տարբեր քաղաքական ուժերի, գործիչների ու ակտիվ դեմքերի հետ հանդիպումների շարք են սկսել։

Խնդիրը հստակ է՝ ոչ մի դեպքում թույլ չտալ Արցախի հանձնում, և հենց այդ խնդրի ուղղությամբ էլ նախագահները փորձում են համախմբման գործընթաց սկսել։ Թերթի տեղեկություններով, գործող նախագահ Արայիկ Հարությունյանը ևս ակտիվ հանդիպումների մեջ է և ամենուրեք կոչ է անում մի կողմ դնել կուսակցական շահերը և միանալ Արցախի դեմ սկսված արշավին դիմակայելու գործընթացին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ իշխանությունները փորձում են Հարությունյանին որոշակի ճնշումների ենթարկել, այդ թվում՝ կոմպրոմատների, սպառնալիքների միջոցով, քանի որ նա վերջին շրջանում որոշակիորեն կոշտ դիրքորոշում է որդեգրել Հայաստանի գործող իշխանությունների հանդեպ կամ, ինչպես արցախցիներն են ասում, «կարծես թե վերջապես խելքի է եկել»:

Մեր տեղեկություններով, արցախցիները հույս ունեն, որ թեկուզ անձնական զրկանքների գնով՝ Արայիկ Հարությունյանը տուրք չի տա որևէ սպառնալիքի և ճնշումների ու չի շեղվի այն օրակարգից ու սկզբունքներից, որոնք ձևավորված են Արցախում:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում