կարևոր
1414 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-18 22:25

«Մենք ծայրահեղական չենք, իրավիճակն է ծայրահեղ»։ Երկու երիտասարդներ Ազատության հրապարակում հացադուլ են սկսել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անժամկետ հացադուլ հայտարարած երկու երիտասարդներից Արթուրն է: Շատերից են լսում, որ իրենց քայլն անհասկանալի է, բայց հակադարձում են՝ չէ՞ որ անկախության սերունդ են ու պարտավոր են պայքարել հենց անկախության համար: Զրույցի ընթացքում պարբերաբար են շեշտում՝ կան բացարձակ արժեքներ եւ այս համընդհանուր անհոգ վերաբերմունքն է տղաների համար անընդունելի: 
«Սթափության կոչ երիտասրադներին»,- այսպես է ձեւակերպում Նվերն իրենց քայլի նպատակը: Տղաները ցանկանում են, որ հատկապես երտիտասարդությունը լուռ ու անտարբեր չմնա Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին եւ անհրաժեշտության դեպքում դիմի նույնիսկ կոնկրետ քայլերի: 
Ընկերներն այս քայլին են գնացել Արցախի Ազգային Ժողովի հայտարարությունից հետո: Նշում են, իհարկե, մինչ այդ էլ եղել են հայտարարություններ, բայց ամենաազդեցիկը դա էր: Արցախն Ադրբեջանի կազմում, ուղղակի, չեն պատկերացնում, իսկ սահմանների բացման դեպքում՝ իշխանությունների ներկայացրած առավելություններն անհեթեթ են համարում: 
Պատրաստ են մնալ Ազատության հրապարակում այնքան, որքան պետք լինի: Սպասում են արձագանքների եւ, եթե դրանք լինեն պատշաճ, դրանից հետո նոր կմտածեն հացադուլը դադարեցնելու մասին: 
Տղաները տարբեր մասնագիտություններ ունեն. Արթուրը նկարիչ է, Նվերը՝ քաղաքագետ: Ընկերներ լինելուց բացի, ասում են՝ իրենց միավորողը հայրենիքն է: Թեեւ եւ՛ Արթուրը, եւ՛ Նվերը 44-օրյա պատերազմի մասնակից են, բայց հանրությանը եւ բոլորին խնդրում են չշահարկել իրենց` պատերազմի մասնակից լինելու հանգամանքը: 

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում