28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Պատերազմի 54-րդ օրը՝ առավոտյան, հրթիռակոծվել է Լեհաստանին սահմանակից Լվովը: Քաղաքի ուղղությամբ արձակվել է 4 հրթիռ, կա 7 զոհ: Լվովն Ուկրաինայի արեւմուտքում է՝ ռազմական գործողություններից հիմնականում հեռու:
Նորից հրթիռակոծվել է Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքը: Խարկովում էլ 5 զոհի մասին են հայտնում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ անցած գիշեր թիրախավորել են ուկրաինական զորքի 315 օբյեկտ: Ռազմական գերատեսչությունից հայտարարել են նաեւ՝ ապացույցներ ունեն, որ ուկրաինական կողմը ծրագրում է Զատկի գիշերը գնդակոծել ուղղափառ տաճարները՝ հետագայում խաղաղ բնակչության զանգվածային սպանության համար ռուս զինծառայողներին մեղադրելու նպատակով: Ուղղափառները Սուրբ Հարության տոնն այս տարի նշում են ապրիլի 24-ին:
Շարունակվում է Մարիուպոլի պաշարումը: Քաղաքը հիմնականում ռուսական ուժերի հսկողության տակ է: Մարտերը այս պահին մղվում են «Ազովստալ» գործարանի տարածքում: Ռուսական կողմի պնդմամբ, ուկրաինացի զինվորականները հենց այդտեղ են պատսպարվում: Ինքնակամ հանձնվելու ռուսների հորդորը նրանք մերժել են: Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ Մարիուպոլը «դեռ չի ընկել», կկռվեն մինչեւ վերջ: Արտգործնախարարն էլ չի բացառել, որ Մարուպոլի ճակատագիրը կարող է կարմիր գիծ դառնալ Մոսկվայի հետ բանակցություններում: Կրեմլից էլ հայտնել են՝ Կիեւի հետ բանակցությունները դանդաղ են առաջ գնում, քանի որ ուկրաինական կողմը հաճախ է փոխում դիրքորոշումը:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում