կարևոր
1603 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-18 21:57

«Մտածենք ոչ միայն մեր տան, այլև հայրենիքի մասին»․ Ռալֆ Յիրիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տավուշի մարզի ամենամեծ բնակավայրի՝ սահմանամերձ Կողբի վարչական ղեկավարը հպարտությամբ ներկյացնում է լուսավորված նոր փողոցները: Պետական սահմանից ընդամենը 4,5 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում 2019 թվականից ենթակառուցվածքների զարգացման երեք ծրագիր է իրականացվել: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը սկզբում լուծել են Կողբի մանկապարտեզի ջեռուցման հարցը, իսկ 2020 թվականից մինչ օրս լուսավորության էներգախնայող համակարգի ներդրման երկու ծրագիր են իրականացրել: 
Անկախ վերջին տարիների մարտահրավերներից, տարիների գործընկերները հետեւողական են եղել պլանավորված աշխատանքներն իրականացնելու հարցում՝ 2020թթ.-ի ընթացքում, Կողբում լուսավորվել է 1850 մետր ճանապարհահատված, տեղադրվել է 50 LED լուսարձակ: Իսկ հաջորդ տարի LED-երի քանակն ավելացել է 37-ով՝ լուսավորելով եւս 1500 մետր հատված: Այսպիսով, երկու ծրագրի արդյունքում, 2021 թ.-ի տարեվերջին, Վիվա-ՄՏՍ-ի եւ FPWC-ի ջանքերով, գյուղում տեղադրվել է 87 LED լուսարձակ, լուսավորվել է շուրջ 3400 մետր երկարությամբ ճանապարհ: 
Էներգախայող, ժամանակակից համակարգի գործարկումն արդյունավետ է բնապահպանական եւ համայնքի միջոցները տնտեսելու տեսանկյունից: Ծրագիրը նաեւ էկոգյուղերի ցանցի ստեղծման կարեւոր քայլերից է: 

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսնայութում