28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Գրականության ոլորտում բազմաթիվ մրցանակների արժանացած, ինքնատիպ արձակագիր Լեւոն Ջավախյանը արդեն երեսուն տարի է արծաթե զարդեր է վաճառում Վերնիսաժում: Նրա գրքերում մեծ տեղ է զբաղեցնում վերնիսաժային առօրյան: Յոթերորդ գրքի ծնունդը հեղինակը նշում է Վերնիսաժում: Լեւոն Ջավախյանի խոսքով՝ ինքը կանգնած տիեզերքի կենտրոնում փոքրիկ հայոց պատմություն է գրել, որտեղ պատմում է ճակատագրական վերջին չորս տարիների մասին: Դա պատմություն է ըստ Լեւոն Ջավախյանի:
Գրողը ընդգծում է՝ մեր օրերի արտացոլումն է գրքում: Գիրքը գրախանութներում չի վաճառվելու: Մշտապես իր ձեռագրով տարբերվող, իրականության դեմքին համարձակ նայող գրողը պարզ բառապաշարով խոսում է կյանքի դժվարությունների, մեզ կաշկանդող իրականության մասին.
Լեւվոն Ջավախյանը շնորհանդես չի կազմակերպի: Գերադասում է անմիջական շփումը իր ընթերցողի հետ:Գրքերը վաճառում է հարկ եղած դեպքում մակագրությամբ: Նկարվում է ընթերցողների հետ, զրուցում։
Գրքի վերջին փոքրիկ պատմվածքը վերնագրել է՝ Ասեղի ծայրին: Գրել է. Երկիրս օր առ օր, թուփ առ թուփ, գյուղ առ գյուղ ծախում են...Թքել եմ բոլորիդ վրա՝ կապիտուլյանտ լինի, թուրք ռուս թե ամերիկացի...Ասեղի ծայրին էլ իմ երկիրը կլինի Հայաստան: Գերխիտ տիեզերքն անգամ կտեղավորվի ասեղի ծայրին: Գիտցեք, մի օր այն կպայթի: Եւ վայն եկել է, տարել է հային հալածողին...
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը