կարևոր
1351 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-18 21:24

Ընդդիմությունը հայտարարել է անժամկետ ակցիաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շարունակվում է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կազմակերպած անժամկետ բողոքի ակցիան, որի մեկնարկը տրվել է ապրիլի 17-ին: Վանեցյանի խոսքով գիշերը նստացույցը հանգիստ է անցել. չնայած ոստիկանները արգելել էին տաքացուցիչներ եւ վրաններ տեղադրել: 
Արթուր Վանեցյանին են միացել նաեւ երկու հայորդիներ` Նվերն ու Արթուրը, որոնք վաղ առավոտից սկսել են հացադուլ իրականացնել Ազատության հրապարակում: 
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անժամկետ բողոքի ակցիա իրականացնելու մասին հայտարարել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով՝ կոչ անելով քաղաքացիներին գալ եւ պայքարել հանուն Արցախի եւ Հայաստանի: Նա առաջարկել է բոլոր քաղաքացիներին ու քաղաքական ուժերին ցանկության դեպքում միանալ:  
Բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են փակել հարակից փողոցի երթեւեկությունը եւ վրաններ տեղակայել, սակայն ուժայինները խոչընդոտել են: Քաղաքացիների եւ ուժայինների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել եւ բերման է ենթակվել ակցիայի 5 մասնակից: 
Միեւնույն ժամանակ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը զբոսնում էր Ազատության հրապարակում: 
Ընդդիմության պայքարը լինելու է ապակենտրոն, ցանցային, բոլոր իրական ազգային ուժերը դուրս են գալու փողոց իրենց ձեւով իրենց մեթոդներով: Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը: 
Օրվա ավարտին Արթուր Վանեցյանը խնդրեց ակցիայի բոլոր մասնակիցներին, որպեսզի ուժերը պահեն վաղվա եւ մյուս օրերի համար: Մենք մնալու ենք այստեղ մինչեւ մեր պայքարի ավարտը․հավելեց Արթուր Վանեցյանը: 

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում