16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
«Վազ 2106», «Վազ 2115» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով «Վազ 2106» ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ 6 անձի պատճառվել են տարբեր մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ 2022թ. ապրիլի 17-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ հիշյալ վայրում միմյանց են բախվել «Վազ 2106», «Վազ 2115» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Վազ 2106» ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ 6 անձի պատճառվել են տարբեր մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն»,-ասված է հաղորդագրության մեջ: