կարևոր
646 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-18 17:25

Մեկ օրում Ուկրաինայից ավելի քան 25 հազար փախստականներ են ժամանել հարևան երկրներ. ՄԱԿ

Մեկ օրում Ուկրաինայից ավելի քան 25 հազար փախստականներ են ժամանել հարևան երկրներ. ՄԱԿ

Ավելի քան 4,86 միլիոն փախստականներ են ժամանել Ուկրաինայի հարեւան երկրներ ՌԴ-ի հատուկ ռազմական գործողությունն սկսվելուց ի վեր: Մեկ օրում այդ թիվն ավելացել Է ավելի քան 25 հազարով, ապրիլի 18-ին հայտնել Է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը։

Տեղեկատվության համաձայն, որը զետեղված Է վարչության կայքում, փտրվարի 24-ից մինչեւ ապրիլի 17-ն Ուկրաինան լքողների թիվը հասել Է 4 894 668-ի: Մեկ օրում հարեւան պետությունների սահմանն Է հատել 25 649 մարդ:

Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության տվյալներով՝ փետրվարի 24-ից մինչեւ մարտի 17-ը Ռուսաստան Է ժամանել 484 725 փախստական, Լեհաստան՝ 2 780 913, Ռումինիա՝ 743 880, Հունգարիա՝ 461 539 փախստական, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: