կարևոր
619 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-04-18 17:13

Ոստիկանությունը համառորեն մերժում է՝ նույնիսկ հաշվի չառնելով տղերքի առողջությունը․ Արսեն Բաբայան

Ոստիկանությունը համառորեն մերժում է՝ նույնիսկ հաշվի չառնելով տղերքի առողջությունը․ Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ  Արսեն Բաբայանը գրում է․ 

«Ոստիկանությունը Ազատության հրապարակում հացադուլ անող 44 օրյա պատերազմի մասնակիցների առողջության վրա թքած ունի։

Սիրելի հայրենակիցներ, առավոտյան, ինչպես գիտեք, Ազատության հրապարակ են եկել հացադուլ հայտարարած 44 օրյա պատերազմի մասնակից երիտասարդներ:

Ոտիկանության հետ բանակցում եմ, որպեսզի ընդամենը մեկ հովանոց տեղադրենք, որպեսզի տղաները կարողանան կեսօրից ուժեղ արևից պաշտպանվեն: Ցավոք՝ ոստիկանությունը համառորեն մերժում է նույնիսկ հաշվի չառնելով տղերքի առողջությունը:

Հովանոցը մենք կարող ենք տեղադրել օրենքի ուժով և ոստիկանությունը որևէ իրավունք չունի մերժելու մեր օրինական գործողությունները:

Մենք այսպիսի՞ ոստիկանություն ենք երազել»։