կարևոր
760 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-18 16:24

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը երկրորդն է իսպանական միջազգային մրցաշարում

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը երկրորդն է իսպանական միջազգային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաջող ելույթ է ունեցել իսպանական միջազգային մրցաշարում:

Իսպանիայում կայացած «Սեմանա Սանտա են Տորվիեխա» մրցաշարում Կարեն Գրիգորյանը 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր կիսեց 2-3-րդ տեղերը, սակայն լրացուցիչ միավորների շնորհիվ գրավեց երկրորդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթողը Ֆրանսիան ներկայացնող Խուլես Մուսարդն էր, ով հավաքեց 8 միավոր:

«Սեմանա Սանտա են Տորվիեխա» մրցաշարին մասնակցում էին 150 շախմատիստ: