կարևոր
1936 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-18 15:37

Առաջ ընկնելով ասեմ, որ Ալիևի ու Փաշինյանի համար բացված հնարավորությունների պատուհանը շուտով կփակվի. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Առաջ ընկնելով ասեմ, որ Ալիևի ու Փաշինյանի համար բացված հնարավորությունների պատուհանը շուտով կփակվի. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ուկրաինայի արևելքում, կարծես, սկսվել է ռուսական բանակի լայնամասշտաբ հարձակումը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Ավելի քան երկու շաբաթ է աշխարհը սպասում էր այդ գրոհին և այս պատերազմի, թերևս, գլխավոր ճակատամարտին։ Տեսնենք, թե ինչ ընթացք կունենա ռուսական բանակի հարձակումը։ Կարծում եմ՝ առաջիկա երկու-երեք օրերին որոշ բաներ արդեն պարզ կդառնան։

Ի դեպ, պարզ կդառնա ոչ միայն ռուս-ուկրաինական այս հակամարտության կոնտեքստում, այլև Արցախի հետ կապված զարգացումներում։ Բայց առաջ ընկնելով ասեմ՝ գրեթե վստահ եմ, որ Ալիևի ու Փաշինյանի համար բացված հնարավորությունների պատուհանը շուտով կփակվի։

Իսկ թե ինչ պատուհանի մասին է խոսքը կմանրամասնեմ քիչ ավելի ուշ։ Հոդվածը գրեթե պատրաստ է»,-գրել է նա։