կարևոր
2194 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-18 14:40

Լավ հիշում ենք, թե այս իշխանությունը 2018-ին ինչպես է եկել իշխանության, այնպես որ, անհնարին ոչինչ չկա. Վալերի Օսիպյան

Լավ հիշում ենք, թե այս իշխանությունը 2018-ին ինչպես է եկել իշխանության, այնպես որ, անհնարին ոչինչ չկա. Վալերի Օսիպյան

Հնարավոր է այսպիսի գործողություններով կանխել հայրենիքի կորուստը, անհնարին ոչինչ չկա, «Ազատության» հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Լավ հիշում ենք, թե այս իշխանությունը 2018 թվականին ինչպես է եկել իշխանության, այնպես որ, անհնարին ոչինչ չկա և ոչինչ կորցված չէ», - ասաց նախկին ոստիկանապետը։

«Պատգամավորների ու առհասարակ քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակելը ես անթույլատրելի եմ համարում։ Կոչ եմ անում իմ նախկին գործընկերներին առաջնորդվել միայն ու միայն օրենքներով։ Սխալ հրամաններ կատարողները ուշ թե շուտ պատասխան են տալու։ Չեմ ասում, թե թող հրաման չկատարեն, բայց միանշանակ պիտի առաջնորդվեն օրենքներով»,- հավելեց նա։

 

sharethis sharing button