կարևոր
1048 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-18 14:08

Հաշվի առնելով մտահոգությունները, որ Ռուբիկ Մխիթարյանը մերձիշխանական դատավոր է՝ էներգիա չենք ծախսի․ Կոչուբաև

Հաշվի առնելով մտահոգությունները, որ Ռուբիկ Մխիթարյանը մերձիշխանական դատավոր է՝ էներգիա չենք ծախսի․ Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ 

«Վաղը՝ ապրիլի 19-ին, ժամը 15։30-ին ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը /Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ/ քննելու է Նարեկ Մանթաշյանի կալանքի դեմ բերված վերաքննիչ բողոքը։

Բողոքը ներկայացված է եղել փետրվարի 14-ին /64 օր առաջ/, որը քննվում է միայն երկու ամիս անց։ Մինչ այս պահը դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կազմը դատական նիստերի վերաբերյալ ակնհայտ կեղծ ծանուցագրեր էր ուղարկել, որոնք փոստին հանձնվել  են այն հաշվով, որ ես ծանուցվեմ նիստերից հետո։ Ի դեպ, վաղվա նիստի ծանուցագիրն էլ էր նույն ձևով ուղարկվել, սակայն կազմը սխալ է հաշվարկել և ես ծանուցագիրը ստացել եմ։

Իմ խորին համոզմամբ, դատավորի վարքագիծը պարունակում է հանցակազմ սակայն հաշվի առնելով հանրային այն մտահոգությունները, որ Ռուբիկ Մխիթարյանը մերձիշխանական դատավոր է, ուստի, երևի թե, այդ ուղղությամբ էներգիա չենք ծախսի և կբավարարվենք ինքնաբացարկի միջնորդությունով»։