Պայքարելու համար երբեք ուշ չէ։ Երբ դանակը հասնում է ոսկորին, բնական է, որ դրան հաջորդելու են կոնրկրետ գործողություններ, համախմբում։ Այս մասին Ազատության հրապարակում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Ով մտածում է, թե ուշացած է, ուրեմն ինքը չի ուզում տեղից շարժվել, չի ուզում մասնակցել։ Վստահ եմ, որ առաջիկայում ականտես կլինեք նման բազմաթիվ ակցիաների, որոնց մեկտեղումը օրերի, առավելագույնը շաբաթների հարց է։։
«Այն, ինչ արեց Վանեցյանը, իսկապես տղամարդու, գեներալի արարք է, նա սկիզբ դրեց այս պրոցեսին,որը շարունակություն կունենա բազմաթիվ ուղղություններով, բազմաթիվ կենտրոնների միջոցով, իսկ նպատակը՝ Հայաստանը մաքրել այս խմբակից, Հայաստանը մաքրել Նիկոլից։ Մի ժամանակ փողոցները լցված էին «դուխով» գլխարկներով, Նիկոլի պատկերով շապիկներով, բազմաթիվ այլ ատրիբուտներով, որոնք Նիկոլ էին փառաբանում։ Առաջարկում եմ մեր քաղաքացիներին, նրանց, ովքեր հասկանում են, թե «Նիկոլ» շաբլոնն ինչ է բերել այս երկրի գլխին, իրենց տներում թափված դուխով գլխարկները, շապիկները, օղու շշերը, բերեն Ազատության հրապարակ, կուտակեն մի տեղ և Հայաստանը մաքրենք այդ աղբից»,- ասաց Աղվան Վարդանյանը։