«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը հայտեց, որ ինքը ևս գիշերն անց է կացրել Ազատության հրապարակում, գիշերն անցել է հանգիստ, տարբեր քննարկումներ են եղել։
Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ Ազատության հրապարակից մեկնարկած շարժման հետագա ընթացքի, սպասվող քայլերի մասին, ամենայն հավանականությամբ, հայտնի կդառնա այսօր 19։00-ին Արթուր Վանեցյանի ասուլիսի ժամանակ։