կարևոր
622 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-18 09:25

Հանուն Հայաստանի եւ Արցախի հայ մարդը պետք է դուրս գա պայքարի․ Իշխան Սաղաթելյան

Հանուն Հայաստանի եւ Արցախի հայ մարդը պետք է դուրս գա պայքարի․ Իշխան Սաղաթելյան

Բոլոր նրանք, ում համար թանկ է հայրենիքը յուրովի ամեն մեկը ձևակերպելու է իր բողոքի ակցիան։ Մենք ունենք ծրագիր սկզբից մինչև վերջ, առաջիկայում հայտարարություն կանենք և կանցնենք գործի։ Հանուն Հայաստանի և Արցախի հայ մարդը պետք է դուրս գա պայքարի և վստահեցնում եմ ձեզ, որ այս իշխանությունը երկար կյանք չունի։ Էստեղ մարդիկ չեն հավաքվել որևէ մեկին իշխանության բերելու համար․ Ազատության հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմության պայքարը լինելու է ապակենտրոն, ցանցային, բոլոր իրական ուժերը մասնակցություն ունենալու են:

Սաղաթելյանի խոսքով՝ յուրաքանչյուր ընդդիմադիր քաղաքական ուժ ինքն է որոշում իր բողոքի ակցիաները և բողոքի ձայնն ինչպես բարձրացնել. «Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժն ունի ծրագիր սկզբից մինչև վերջ, այդ մասին կհայտարարենք, կանենք ու բոլորը կտեսնեն ժողովրդի իրական ուժը։ Այդ ամեն ինչը անելու ենք մեր ժողովրդի մասնակցությամբ։ Արթուր Վանեցյանն այսպես է որոշել։ Արթուր Վանեցյանը հիմա ինչ անում է, ճիշտ է անում, ողջունում ենք, մենք իր հետ ենք։ Պայքարը մեկնարկած է։ Այս պայքարը ունենալու է հաղթական ավարտ»: