կարևոր
955 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-16 22:40

Փաշինյանը Արցախի հարցի կարգավորումը սկսեց իր կետից՝ կամաց կամաց իջեցնելով նշաձողը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երկրի ղեկավարը հաճախ է կրկնում, որ ժողովուրդն իրենց տվել է մանդատ՝ որոշելու Արցախի հարցը, բայց ըստ մասնագետների իշխանականները օր օրի բացում են փակագծերը եւ մոտենում այդ հարցի լուծումը Ադրբեջանի կազմում պատկերացնելու սկզբունքին: Իսկ ինչ է գրված ՔՊ-ի նախընտրական ծրագրում, որով Նիկոլ Փաշինյանը գնացել է ընտրության պատերազմից հետո՝ անվտանգային՝ արդեն խիստ սրված իրավիճակում: 

Նիկոլ Փաշինյանը խոսում էր անջատման սկզբունքի մասին դեռ 44-օրյա պատերազմի օրերին: Ու հետո, 2021թ-ի ապրիլին, Փաշինյանը նշել էր, որ պետք է միջազգային հանրությանն ի ցույց դնել անջատում հանուն փրկության սկզբունքի կիրառելիությունը։ 

Արդեն 2021թ հունվարյան նախընտրական քարոզարշավի ընթացքում, երբ արդեն Արցախի 75 տոկոսը հանձնվել էր թշնամուն Փաշինյանը պնդում էր, թե հիմա ավելի շատ հնարավորություն է տեսնում Արցախի հարցի լուծման համար: 

Վարչապետ ընտրվելուց 100 օր անց իր ելույթում հայտարարեց՝ Արցախի հարցի շուրջ բանակցողը ժողովուրդն է եւ Արցախի ճակատագիրը որոշվելու է այնպես, ինչպես ժողովուրդն է ցանկանում: 

Ստեփանակերտի վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանը կրկին արձանագրեց, որ Արցախի շուրջ բանակցությունների արդյունքում ձեռք բերված լուծումները ընդունելի են լինելու Արցախի ժողովրդի համար: Իսկ Բաքուն պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ինքնորոշման իրավունք տերմինը 44-օրյա պատերազմից հետո սակայն Փաշինյանը խուսափում էր կիրառելուց: 

Իշխանությունները դադարեցին Արցախ այցելել, իսկ Ալիեւի սպառնալիք պարունակող հայտարարույթունները անպատասխան են մնում: Ի տարբերություն սրա, ՔՊ-ականները երբեք անարձագանք չեն թողնում ընդդիմադիր պատգամավորի ելույթները: 
 
Նիկոլ Փաշինյանը ելույթների ընթացքում ոչ միայն հպարտանում էր բանակցային գործընթացում ձեռք բերված հաջողություններով, այլ ձեռք բերված նոր զինատեսակներով եւս, որը հետո պատերազմի ընթացքում չօգտագործվեց: 
Տարիներ շարունակ նախկին ղեկավարները շեշտել են, որ խնդիր չունեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, շեշտելով, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի հարցի հետ: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում. 

Իսկ ներկայիս իշխանությունները անդադար շեշտում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը առանց կրկնելու տարիներ շարունակ ասվածը, որ լեռնային Ղարաբաղի հանրապետությունը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում