27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Հայ քաղաքագետների պնդումներն է հաստատում Հայաստանում Ռուսաստանի դեսպանը, այն պնդումները, որ Եվրոպան ամեն ինչ անում է Մոսկվային Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացից դուրս թողնելու համար: Կոպիրկինը հիշեցնում է, որ Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման հայտարարության մեջ Ռուսաստանի մասին չի հիշատակվել, թեեւ դրանում նշված կետերը բխում են Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան նախկինում արված եռակողմ հայտարարություններից:
Փոխարենը Կոպիրկինը տարօրինակ ու անտրամաբանական է համարում պնդումները, թե Ռուսաստանին հնարավոր է դուրս թողնել տարածաշրջանային գործընթացներից:
Որ Ռուսաստանը չի պատրաստվում կողքից հետեւել զարգացումներին, փաստում են նաեւ վերջին իրադարձությունները: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւը նշանակվել է Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցով:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հանձնարարություն Բրյուսելյան հանդիպման արդյունքերով ստացել էին նաեւ երկու երկրների արտգործնախարարները: Փաստացի այս պահին հարաբերությունների կարգավորման երկու նոր ձեւաչափ է ստեղծվում, երկուսն էլ Արցախյան հիմնախնդրի լուծման մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափից դուրս:
Մինչդեռ հիմա երկու նոր ձեւաչափերի շրջանակում խոսվում է հարաբերությունների կարգավորման մասին, իսկ Արցախյան հիմնախնդրի մասին դեռ խոսք չկա:
Մանրամասները ներկայացնում է Անահիտ Հովհաննիսյանը