կարևոր
1612 դիտում, 7 ամիս առաջ - 2022-04-16 21:28

Տաթև համայնքում մարդիկ ապրում են՝ անտեսելով դժվարությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սյունիքի մարզի հեքիաթային բնությունն ու տեսարժան վայրերը աշխարհի տարբեր երկրներից մարդկանց հյուրընկալում է իր գիրկը, սակայն տեղի բնակչությունը լինելով հեքիաթային բնության գրկում, շարունակում է ապրել հաղթահարելով ունի մի շարք խնդիրներ եւ դժվարություններ: Բնակիչները կես կատակ, կես ցավով նշում են՝ գնացող շատ կա եկող չկա:

Տաթեւում առկա խնդիրների մասին խոսելիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Մարատ Գերասիմյանը նշեց, որ Հայաստանի համար ստրատեգիական նշանակության հարավում գտնվող, նաեւ զբոսաշրջային կարեւոր կետ համարվող Տաթեւի Հարժիս բնակավայրի միջհամայնքային ճանապարհը անմխիթար վիճակում է: 7 կմ ճանապարհի համար պետք է պետությունը 500 միլիոն դրամ հատկացնի: Սակայն խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում:

2022 թվականին նախատեսվող ծրագրերի իրականացմանը մեծապես նպաստում է նաեւ «Ապրելու երկիր» հիմնադրամի տրամադրած օգնությունը: Նպատակները շատ են, ժամանակը եւ միջոցները սուղ: Նախատեսվող ծրագրերից են համայնքային կենտրոնի հիմնում, Շինուհայր եւ Տաթեւ բնակավայրերի մանկապարտեզների, երաժշտական դպրոցի շենքերի վերանորոգում, ջրահեռացման եւ ոռոգման ջրի ցանցերի կառուցում, սելավատարի կառուցում եւ այլ աշխատանքներ:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում