կարևոր
1186 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-16 15:14

Բրիտանիայի առանցքային գործիչների մուտքը ՌԴ կարգելվի

Բրիտանիայի առանցքային գործիչների մուտքը ՌԴ կարգելվի

Ռուսաստանը պատասխանել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներին՝ արգելելով կառավարության հիմնական անդամներին, այդ թվում՝ վարչապետ Բորիս Ջոնսոնին, փոխվարչապետ, արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբին, ԱԳ նախարար Էլիզաբեթ Թրասին, պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին և նախկին վարչապետ Թերեզա Մեյին մուտք գործել իր տարածք։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ մոտ ապագայում կրկին Բրիտանիայի քաղաքական գործիչների ու խորհրդարանականների «ստոպ-ցուցակ»-ը կընդլայնվի: