20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը կարող է հանդես գալ Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ապրիլի 15-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացել է ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի լրացուցիչ նիստը:
Կոմիտեի՝ ս․թ․ ապրիլի 1-ին «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի վերաբերյալ կայացրած որոշման և նույն նիստի ընթացքում ակումբին և ՀՖՖ Արտոնագրման բաժնին տրված հանձնարարականների հիման վրա՝ լրացուցիչ նիստի քննարկմանը ներկայացված էր ակումբների արտոնագրման փորձագետների եզրակացությունը, ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետի միջնորդությունը, ինչպես նաև «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի կողմից ներկայացված մեկնաբանություններն ու ընդունելի և վերաբերելի ապացույցները։
Բազմակողմանի ուսումնասիրելով առկա հանգամանքներն ու ապացույցները՝ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն որոշել է շնորհել Ազգային արտոնագիր «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին, ինչն ակումբի առաջին թիմին հնարավորություն է ընձեռում մասնակցելու VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023թթ․ մրցաշրջանին։