ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ին նոտա է հղել Ուկրաինային զենքի մատակարարումների վերաբերյալ։ Այս մասին գրում է Интерфакс-ը։ Այս տեղեկությունը հաստատել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այո, բոլոր երկրներում», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ճի՞շտ է «Washington Post» թերթի հրապարակումը, որում ասվում է, թե Մոսկվան նոտա է հղել Վաշինգտոնին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։
Ըստ WP-ի՝ Ռուսաստանը զգուշացրել է, որ զենքի մատակարարումները սրում են իրավիճակը Ուկրաինայում և կարող են հանգեցնել «անկանխատեսելի հետևանքների»։
Նամակն ուղարկվել է այն բանից հետո, երբ նախագահ Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային զենքի մատակարարումների կտրուկ ընդլայնմանը: Հիշեցնենք՝ 800 միլիոն դոլար արժողությամբ փաթեթը նախատեսում է զենքի նոր խմբաքանակ, որը ներառում է 155 մմ հաուբիցներ, անօդաչու թռչող սարքեր և զրահամեքենաներ, ինչպես նաև լրացուցիչ մարդատար շարժական հակաօդային և հակատանկային զենքեր:
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան կողմից Պետդեպարտամենտին ուղարկվել է «Կիևի ռեժիմին սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զանգվածային մատակարարումների վերաբերյալ Ռուսաստանի մտահոգության մասին» փաստաթուղթը, որը գրված է ռուսերեն՝ թարգմանությամբ: