կարևոր
1153 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-16 15:02

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 222 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 222 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 222 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 22 703 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 0,98%, վերջին 14 օրը՝ 1,5%, վերջին 7 օրը՝ 1,25%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 652 929 դեպք: Ապաքինվել է ևս 346 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 633 684:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է մեկ մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 16 789։

Երկրում ընդհանուր կատարվել է 2 872 301 պատվաստում, օրական՝ 1 004: