20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Մոսկվայում ԵՄ պատվիրակության 18 աշխատակցի։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հայտարարության համաձայն՝ այս քայլն արվել է` ի պատասխան Եվրամիությունում ՌԴ մշտական ներկայացուցչությունից աշխատակիցների արտաքսմանը։
«Ի պատասխան Եվրամիության անբարյացակամ գործողությունների՝ Ռուսաստանում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա և մոտ ապագայում պետք է լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը», - ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում։
ԱԳՆ-ն հավելել է, որ Ռուսաստանը բողոք է հայտնել Մոսկվայում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերին՝ կապված Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության 19 աշխատակիցների անհիմն վտարման հետ։