կարևոր
1396 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-16 12:49

Ուկրաինայի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի ԱՄՆ

Ուկրաինայի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի ԱՄՆ

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն, Ուկրաինայի ազգային բանկի ղեկավար Կիրիլ Շևչենկոն և մի շարք այլ պաշտոնյաներ առաջիկա շաբաթ կայցելեն Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Այցի շրջանակում ուկրաինական պատվիրակության անդամները հանդիպելու են Մեծ յոթնյակի անդամ երկրների ֆինանսական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Բացի այդ, նրանք մասնակցելու են ապրիլի 21-ին Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված և Ուկրաինայի դեպքերին նվիրված քննարկմանը:

Reuters-ը նշում է, որ բանակցությունների արդյունքներով Արժույթի միջազգային հիմնադրամը կարող է փոփոխություններ մտցնել համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումներում: