16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Նիկոլ Փաշինյանը այս պահին Գյումրիում է:
«Համաձայն չեմ» շարժումը բողոքի ակցիա է անցկացնում Գյումրիում: Նրանք զգուշացնող ժապավենով, որի վրա գրված է «համաձայն չեմ» կանգնել են փողոցում եւ լուռ ակցիա են անցկացնում` իրենց դժգոհությունը հայտնելով Փաշինյանի վարած քաղաքականությանը:
«Համաձայն չեմ երկրում տիրող իրավիճակին, համաձայն չեմ, որ չենք կարող մեզ դրսեւորել որպես արժանապատիվ քաղաքացի եւ այս լռությանը համաձայն չենք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ: