18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ընդմիշտ կորցրել է Ուկրաինան։ Այս մասին նա ասել է իր իր տեսաուղերձում:
«Ռուսաստանի խնդիրն այն է, որ նրան չի ընկալում և երբեք չի ընկալի ամբողջ ուկրաինացի ժողովուրդը: Ռուսաստանը մեկընդմիշտ կորցրեց Ուկրաինան: Ավելին՝ ամբողջ աշխարհն է կորցրել: Նրան այլևս ոչ մի տեղ չեն ընկալում»,- ասել է նախագահը
Նաև, խոսելով պատերազմի ավարտի ժամկետների մասին, Զելենսկին նշել է, որ պատերազմն ավելի արագ կավարտվի, երբ Կիևը ավելի հզոր աջակցություն ստանա գործընկեր երկրներից, հատկապես, երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցներին և զենքին:
Զելենսկին նաև նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շատ լուրջ են, բայց դրանք բավարար չեն ռուսական ռազմական մեքենան առանց գումարի միջոցի թողնելու համար։